Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շտապօգնության 1041 կանչից 98-ն է առնչվել սուր շնչառական վարակներին

Շտապօգնության 1041 կանչից 98-ն է առնչվել սուր շնչառական վարակներին
19.01.2016 | 12:05

Հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ը, նրանցից 35-ը` երեխաներ, ունեցել են թոքաբորբ։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց բժիշկները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։ Իրավիճակը կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում։ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ